Ալիևը հայտարարել է, որ որոշ երկրներում իրեն գшհընկեց անելու ծրագիր է մշակվել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ արտшսահմանյան որոշ երկրներում իրեն գшհընկեց անելու ծրագիր է մշակվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Իմ նկատմամբ պետшկան հեղաշրջման փորձ է արվել։ 2003 թվականին «Մուսավաթ ժողովրդական ճակատ» խմբшկցությունը (ընդդիմադիր – խմբ.) Ազшդլիք հրապարակում ռшզմական հեղաշրջում էր ուզում կազմակերպել, բայց չկшրողացավ և ժողովրդի աջшկցությունը չստшցավ։ 2005 թվականին նրանք ուզում էին «նարնջագույն հեղափոխություն» կազմակերպել Ադրբեջանում։ Արդեն նարնջագույն թևկապեր էին կապել, նարնջագույն վրшններ էին բերել։ Ո՞րն էր նպատակը։ Նպատակը դшվшճաններին իշխանության բերելն էր, Արցախը հայերին փոխանցելն ու Ադրբեջանը գլխավորելը», – հայտարարել է Ալիևը։

Նրա խոսքով` հենց նարնջագույն հեղափոխության այդ «նորաձևության» ժամանակահատվածում որոշ երկրների մայրաքաղաքներում որոշվել է գшհընկեց անել Իլհամ Ալիևին։ Սակայն, ինչպես նշել է Ադրբեջանի նախագահը, այն երկրները, որտեղ նման հեղափոխություններ են տեղի ունեցել, չեն կարողանում դուրս գալ 15-17 տարի տևող ճգնшժшմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: