Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 3-րդն է ԵԱ մեդալային հաշվարկում

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 3-րդն է ԵԱ մեդալային հաշվարկում.

Մոսկվայում կայացած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտի արդյունքներով մեդալային հաշվարկում 3-րդ հորիզոնականն է զբաղեցրել․ հայ ծանրորդներն 8 մեդալ են նվաճել՝ 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե։

Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ են նվաճել Կարեն Ավագյանը (89 կգ) և Սամվել Գասպարյանը (102 կգ), Արսեն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը նվաճել են արծաթե մեդալ, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Լիանա Գյուրջյանն (81 կգ) ու Վարազդատ Լալայանն արժանացել են բրոնզե մեդալների:

Առաջատարն Ուկրաինայի հավաքականն է՝ 6 մեդալով՝ 4 ոսկե, մեկական արծաթե և բրոնզե, երկրորդ տեղում Բուլղարիայի հավաքականն է՝ 3 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե մեդալով:

Понравилась статья? Поделиться с друзьями: