Մшհшցել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը դարձավ հավերժի ճամփորդ… Լույսերի մեջ մնաս, իմ ավագ ընկեր։ Գրել է վերլուծաբան Նաիրի Հոխիկյանը:

Արման Նավասարդյանը ծնվել է ապրիլի 6, 1939թ-ն ք․ Երևանում:

Կրթություն՝ 1956-1960 թթ. Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում: 1974-1976 թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա:

1988-1989թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում: 2015-2018 թթ. Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ:

Աշխատել է 1959-1966 թթ. Ռադիոհաղորդման և հեռուստատեսության պետական կոմիտե, հաղորդավար: 1966-1969 թթ. Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի կոմիտե, ավագ ռեֆերենտ: 1969-1973 թթ. Հայկական ՍԽՀ նախարների խորհուրդ, արտաքին կապերի վարչության ռեֆերենտ:

1973-1974 թթ. Հայկական ՍԽՀ ԱԳՆ արարողակարգային-հյուպատոսական վարչության պետ , 1974-1976 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա , 976-1978 թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, փոխհյուպատոս , 1978-1980 թթ. Ալժիրում ԽՍՀՄ գլխավոր հյուպատոսություն, հյուպատոս:

1980-1982 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ աֆրիկյան առաջին բաժին, առաջին քարտուղար , 1982-1988 թթ. Սենեգալում ԽՍՀՄ դեսպանության խորհրդական , 1988-1989թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում , 1989-1990 թթ. ԽՍՀՄ ԱԳՆ տեղեկատվության և աշխատանքի կազմակերպման վարչության պետ:

1990-1991 թթ. ՀՀ նախարարների խորհրդին կից տպագրության կոմիտե , 1991-1993 թթ. ՀՀ ԱԳՆ փոխարտգործնախարար , 1993-1998 թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Ավստրիայում՝ համատեղության կարգով Հունգարիայում, ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀՄ-ում և ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում:

1998-2001 թթ. ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Լիբանանում: 2001-2010 թթ. Գրոստկոմ ռազմավարական կենտրոն, վերլուծաբան: 2010-2013 թթ. Գլաձոր համալսարան, Միջազգային հարաբերությունների ամբիոնի դասախոս:

2016-2018 թթ. Հանրային դիվանագիտության դպրոցի դասախոս

2013-ից Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի վարիչ էր:

Понравилась статья? Поделиться с друзьями: