Ծանրամարտ . Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր հարթակ են դուրս եկել 102 կգ քաշային ծանրորդները, որոնց թվում են Արսեն Մարտիրոսյանն ու Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունում Արսենը պոկեց 171 կգ, իսկ Սամվելը՝ 176 կգ ու նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Պոկում վարժության հաղթողին Սամվելը պարտվեց 1 կգ-ով: Նույնքանով բրոնզե մեդալակրին Արսենը պարտվեց 1 կգ:

102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր. Հաղորդում է «Արմսպորտ»-ը

Понравилась статья? Поделиться с друзьями: