Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին

Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է համագումարի։ Տեղեկությունը հայտնում են ՀԱԿ–ի ֆեսբուքյան էջում։

«Նախնական որոշմամբ` այն նշանակվել է մայիսի 1-ին։ Համագումարի ընթացքում, թերևս, ՀԱԿ-ը կտա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և ածանցյալ այլ հարցերի պատասխանները»,– նշված է հաղորդագրության մեջ։

Եթե ֆորսմաժոր չլինի, ապա Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած կուսակցությունը կմասնակցի ընտրություններին, ամենայն հավանականությամբ՝ միայնակ։

Հիշեցնենք , որ մարտի 18-ին ՀՀ վարապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հունիսի 20-ին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անկացնելու մասին , մասնավորապես գրելով.

«Քիչ առաջ տեղի ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Հանդիպման ընթացքում արձանագրեցինք, որ ստեղծված ներքաղաքական իրադրությունից լավագույն ելքը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են:

Հաշվի առնելով նաեւ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, «Իմ քայլը» խմբակցության հետ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ իմ ունեցած քննարկումները՝ սույն թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:» , – ասվում է վարչապետի հայտարարության մեջ:

Понравилась статья? Поделиться с друзьями: