Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր ոսկե մեդալ

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը մրցահարթակում են նաև 109 կգ քաշային ծանրորդները:

Այս քաշային կարգում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սիմոն Մարտիորսյանը պոկում վարժությունում գրավեց փոքր ոսկե մեդալ:

Օլիմպիական փոխչեմպիոնը միայն 3-րդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել 190 կգ-անոց ծանրաձողը:

Հիշեցնենք Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր հարթակ էին դուրս եկել 102 կգ քաշային ծանրորդները, որոնց թվում էին Արսեն Մարտիրոսյանն ու Սամվել Գասպարյանը:Պոկում վարժության հաղթողին Սամվելը պարտվեց 1 կգ-ով: Նույնքանով բրոնզե մեդալակրին Արսենը պարտվեց 1 կգ:

102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր. Հաղորդում է «Արմսպորտ»-ը:

Պոկում վարժությունում Արսենը պոկեց 171 կգ, իսկ Սամվելը՝ 176 կգ ու նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Понравилась статья? Поделиться с друзьями: