Կառավարության որոշմամբ գիտության ֆինանսավորումը ավելացվեց 2 մլրդ 784 մլն դրամով

Կառավարության որոշմամբ գիտության ֆինանսավորումը ավելացվեց 2 մլրդ 784 մլն դրամով.

Կառավարությունն այսօր որոշեց ավելացնել գիտության ֆինանսավորումը 2 մլրդ 784 մլն դրամով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը

«Սա ցույց է տալիս կառավարության հանձնառությունը՝ հզոր գիտություն ունենալու և գիտելիքահեն տնտեսություն կառուցելու հարցում:

Համոզված եմ, որ ուժեղ պետության կառուցումը կարող է տեղի ունենալ միայն գիտության զարգացման միջոցով:

Այստեղ կառավարությունը լինելու է բավականին հավակնոտ՝ շարունակաբար ավելացնելով գիտության ֆինանսավորումը և հատկապես ուշադրություն դարձնելով գիտնականներին արժանապատիվ և մրցունակ աշխատավարձ տրամադրելուն:»

Понравилась статья? Поделиться с друзьями: