Իտալիայի վարչապետը Էրդողանին անվանել է բռ նшպետ

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին անվանել է բռ նшպետ ՝ սակայն նշել է , որ նրա հետ միևնույն է պետք է համագործակցել:

«Այս բռ նшպետի հետ, ում հետ, սակայն, պետք է համագործակցել, պետք է անկեղծ լինես ՝ քո դիրքը հաստատելու համար, բայց նաև պետք է պատրաստ լինենք համագործակցել ՝ հանուն մեր երկրի շահերի: Պետք է ճիշտ հավասարակշռություն ունենալ», — մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դրագին, պատասխանելով Թուրքիայի առաջնորդի վերաբերյալ հարցին:

Դրագին նաև ասել է, որ նա չի կիսում Էրդողանի նախորդ օրվա վшրքը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ կապված: «Կարծում եմ ՝ դա шնտեղի էր», — ասել է Դրագին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում հանդիպել էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ: Հանդիպման ընթացքում անհարմար իրավիճակ էր ստեղծվել: Հանձնաժողովի նախագահի համար հատկացված ազատ աթոռ չի եղել: Նրա համար, իհարկե, տեղ գտնվել էր, բայց մի փոքր այլ կողմում:

Այս ամենի հետ կապված Ֆրանսիացի պատգամավոր Բրյունո Կեստելը Թվիթերյան իր էջում գրել էր.

«Վաղը ես լքում եմ «Ֆրանսիա-Թուրքիա» բարեկամության խումբը: Բավական է արդեն»:

Понравилась статья? Поделиться с друзьями: