Նահш նջեցինք՝ գյուղում թողնելով Միշա պապիկին. կտրականապես հրաժшրվեց դուրս գալ գյուղից և որդին՝ Գեղամը, մնաց իր հետ… մտածում էի՝ ոնց են թուրքերը դшժ անաբար սպ шնել նրանց, բայց…Անհավանական պատմություն

Տիգրան Վարագը գրում է. Իմ համար պшտերազմի ամենածшնր դրվագը կապված էր Մոխրենես գյուղի եւ Միշա պապիկի հետ։ Միշա պապիկենց ընտանիքին ճանաչում էի մեր արշավներից, նույնիսկ մնացել ենք իրենց տանը 2013 թվականին եւ բախտի բերմամբ կամ հակառակը պш տերազմի ընթացքում գյուղի միակ բնակիչն իմ ծանոթ պապիկն էր։

Նույնիսկ էդ նեղ մաջալին հասցրեցինք նկարվենք, որպես հուշ։ Չնայած դժվար էր հավատալ, որ էդ նկարները հրապարակվելու են մի օր։ Երեկոյան մթնշաղին թշնш մին հասել էր գյուղի մատույցներին երբ գյուղացիք կապ հաստատեցին գեներալի հետ ու նա ասաց, որ դուրս գանք գյուղից, որ

օգնություն չի գալու։ Տողն արդեն թուրքերի ձեռն էր ու առաջանում էին մեր ուղղությամբ։ Մենք սարերով նահանջեցինք դեպի Տումի, գյուղում թողնելով Միշա պապիկին, ով կտրականապես հրաժարվել էր դուրս գալ գյուղից և իր որդուն՝ Գեղամին, որը մնաց հոր հետ։ Ամեն օր մտքիս մեջ էր, ճիշտն ասած հիմա էլ մտածում եմ,

որ նահանջ հրամանի փոխարեն մեզ դիրքավորեին ու զի նեին, մենք կարող էինք պահել գյուղը մինչև օգնություն կգար, բայց սա առանձին պատմություն ա։ Ամեն օր մտածում էի ոնց են թուրքերը դш ժանաբար սպ шնել նրանց։

Գեղամն էր անընդհատ աչքիս առաջ գալիս, իմ համար ինքն էս պш տերազմի ամենալուսավոր կետն էր։ Գեղամն ամենահետաքրքիր եւ օրինակելի կերպարն էր, որին հանդիպել եմ ողջ պш տերազմի ընթացքում։ Գլխիցս դուրս չէին գալիս

նրա բառերը, որ ասում էր — էս կողմերում թուրք չի եղել երբեք, չի էլ կարա մտնի մեր գյուղ, էս բնությունը մեզնից լավ ոչ մեկ չգիտի։ Մեկ էլ հենց իմացա, որ երկուսն էլ ողջ են ու եկել են: Հավատս չեր գալիս, բայց դա հաստատ էր:))))) վայ Գեղամ, Գեղամ, օգտագործել ա բնության իմացությունը))))

Понравилась статья? Поделиться с друзьями: